Մարդկային ռեսուրսների մասնագետի #գործկա Գրին Ֆարմեր ՍՊԸ-ում

Ընկերություն՝Գրին Ֆարմեր ՍՊԸ
Ընկերության մասին՝Գրին Ֆարմեր ՍՊԸ-ն Հայաստանում հիմնադրված բանջարեղեն և մրգեր աճեցնող ընկերություն է
Հասցե՝ք. Հրազդան, Ջրառատ թաղամաս, 999 շենք
Հեռախոս՝(094) 214-324
Էլ. փոստ՝m.hovhannisyan@greenfarmer.am
Թափուր աշխատատեղ՝Մարդկային ռեսուրսների մասնագետ
Աշխատանքի նկարագրություն՝Գրին Ֆարմեր ընկերությանը անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների մասնագետ
Աշխատանքային պարտականություններ՝– Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր
– Վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր
– Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում` ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը
– Ապահովել ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր դրույթները
– Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը
– Հաշվապահությանը տրամադրել տեղեկատվություն որևէ կադրային փոփոխությունների մասին, որոնք կարող են ունենալ ֆինանսական հետևանքներ` անհրաժեշտ փաստաթղթերի (նոր պայմանագիր, պայմանագրերի փոփոխություններ և այլ) պատճենների պատշաճ ժամանակին ապահովմամբ
– Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը
– Մասնակցել նոր աշխատակիցների ներգրավման կազմակերպմանը, տարածել թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները, հավաքագրել և խմբավորել ստացված ինքնակենսագրականները
– Վերահսկել և ապահովել ընկերությունում ներքին կարգապահական կանոնների իրականացումը
Պահանջներ՝– Բարձրագույն կրթություն
– Հայերեն լեզվի գերազանց իմացություն
– Աշխատանքային օրենսդրության բազային իմացություն
– Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS Office, Outlook, Internet
– Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
– Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
– Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի գիտելիքներ և/կամ փորձ, այդ թվում՝ հարցազրույցներ վարելու, համապատասխան վերապատրաստումներ կազմակերպելու, վարելու, կատարողականի գնահատման, խրախուսման համակարգերի և ՄՌԿ ոլորտի այլ ուղղությունների վերաբերյալ
– Հաղորդակցության գերազանց հմտություններ
– Գործնական շփման էթիկա
– Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
– Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
– Պատասխանատվության բարձր զգացում
– Կազմակերպության աշխատակիցների հետ շփում հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն
Վերջնաժամկետ՝25/09/2021
Այլ նշումներ՝Աշխատակիցների տեղափոխությունն իրականացնում է ընկերությունը