Լոգիստ-մենեջերի #գործկա Տրանսպորտ Գրուպ ընկերությունում

Ընկերություն՝Տրանսպորտ Գրուպ ՍՊԸ
Ընկերության մասին՝Տրանսպորտ Գրուպ ՍՊԸ-ն իրականացնում է բեռնափոխադրումների գործունեություն
Հասցե՝ք․ Երևան
Էլ. փոստ՝tgarmenia@gmail.com
Թափուր աշխատատեղ՝Լոգիստ-մենեջեր
Աշխատանքային պարտականություններ՝– Կազմակերպել պատվերի բեռնափոխադրման գործընթացը
– Ակտիվ նամակագրություն, հեռախոսային կապ հաստատել բեռնափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ բանակցել տրանսպորտային ժամկետները, պայմանները և արժեքները
– Ժամանակ առ ժամանակ կատարել շուկայի մոնիթորինգ՝ թարմացնել բեռնափոխադրման փոփոխված արժեքների, տրանսպորտային ծառայություններ մատուցող նոր ընկերությունների մասին տվյալների բազան
– Ակտիվ համագործակցել արտադրող գործարանների հետ բեռնափոխադրման վերբերյալ տեղեկատվության փոխանակման , վերահսկման մասով
– Կազմակերպել բեռնափոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը՝ պայմանգրեր, հաշիվ ապրանքագրեր, և այլն
– Ծրագրում մուտքագրել տեղեկատվությունը
– Տնօրինությանը տրամադրել հաշվետվություն՝ աշխատանքային ընթացքի և արդյունքի վերաբերյալ
Պահանջներ՝– Բարձրագույն կրթություն
– Ռուսերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն (անգլերենը ցանկալի է)
– Գրագետ և ազատ հաղորդակցման հմտություններ
– Կազմակերպչական հմտություններ
– Բանակցելու, հարաբերություններ հաստատելու ունակություն
– Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
– Համակարգչային գրագիտություն, հատկապես՝ MS Excel, MS Word, Outlook
– Պատասխանատվության զգացում աշխատանքում
– Թիմում աշխատելու ունակություն
– Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Վերջնաժամկետ՝30/06/2021
Այլ նշումներ՝Տնօրինության կողմից տրվում են բոլոր հնարավոր օղակները գործարքները իրականացնելու համար: Ինքնակենսագրականը լուսանկարի հետ միասին ուղարկել tgarmenia@gmail.com էլ. փոստի հասցեին՝ վերնագրում նշելով Լոգիստ-մենեջեր հաստիքը: