Ավագ հաշվապահի #գործկա ԲրենդԼիդեր ՀՁ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ԲրենդԼիդեր ՀՁ ՍՊԸ
Ընկերության մասին՝ԲրենդԼիդեր ՀՁ ՍՊԸ-ն լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն է
Հասցե՝ք. Երևան, Ներքին Շենգավիթ 11 փողոց, 1-ին շինություն
Հեռախոս՝(010) 488-575
Էլ. փոստ՝hr@brandleader.am
Թափուր աշխատատեղ՝Ավագ հաշվապահ
Աշխատանքային պարտականություններ՝– Հաշվապահական հաշվառման փաստաթղթավորում ու հաշվապահական հաշվառման ծրագրում գործարքների գրանցում
– Հարկային, վիճակագրական և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների կազմում
– Բանկային գործառնությունների իրականացում և վերահսկում
– Ակտիվների և պարտավորությունների գույքագրման վերահսկում
– Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ)
– Ապրանքանյութական պաշարների ինքնարժեքի ձևավորում
– Հաշվապահական հաշվեկշռի ստուգում ամփոփում
– Ժամկետանց ապրանքի դուրս գրման փաստաթղթերի կազմում
– Բանկերին տրվող ֆինանսական հաշվետվությունների կազմում
– Հարկային ոլորտին առնչվող իրավական ակտերի փոփոխությունների, նախագծերի ուսումնասիրում
Պահանջներ՝– 1C 8.3 ծրագրի գերազանց իմացություն
– E-invocing, Vero համակարգչային հավելվածների գերազանց տիրապետում
– Word, Excel ծրագրերի իմացություն
– Ուշադրություն, կենտրոնացում
– Պատասխանատվության բարձր զգացում
– Սթրեսակայունություն
– Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն
– Առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
Վերջնաժամկետ՝01/12/2021
Այլ նշումներ՝Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը hr@brandleader.am էլ. փոստի հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով հաստիքի անվանումը